ԱՊՊԱ-ի մասին լսումներ ԱԺ-ում

Համաձայն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից տարածված պաշտոնական տեղեկատվության` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին կազմակերպում է լսումներ` նվիրված ԱՊՊԱ համակարգի ներկա վիճակին:

Կասկադ Ինշուրանսը մասնակցել է Օրրանի բարեգործական ընթրիքին

Նախօրեին տեղի ունեցած Օրրանի բարեգործական ընթրիքին մասնակցել են  Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերության 8 աշխատակիցներ:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Կասկադ Ինշուրանս-ի մամուլի ծառայությունից, բարեգործական ընթրիքի նպատակն էր միջոցներ հավաքագրել Հայաստանում երեխաների եւ ծերերի շրջանում մուրացկանությունը կանխելու եւ վերացնելու, միայնակ եւ կարիքավոր ծերերին աջակցելու եւ փողոցում հայտնված երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:

Ռեսո-ն գործարկել է RESOMED ծրագիրը

Ռեսո ապահովագրական ընկերությունը հայտարարել է RESOMED առողջության ապահովագրության ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը Ռեսո ընկերության գործերի կառավարիչ Արման Ստեփանյանը, RESOMED ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել անվճար բժշկական հետազոտություններ եւ ստանալ անվճար խորհրդատվություն Հայաստանի առաջատար մասնագետների կողմից:

ՄԵԽԻՑ ՄԵԽ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հուլիսի 7-ին, ժամը 16:00-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվելու է “ԴԱԼԻՆ և սյուռեալիստները” տպագիր գրաֆիկայի բացառիկ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երևան են բերվել Լոս-Անջելեսի “Քրիստին Արժիլե” պատկերասրահից:

Նոր փոփխություն

Համաձայն Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական հաղորդագրության “ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների` պատահարի վայր ժամանելու նկատմամբ պահանջի”(RL 1-030) կատարվել են փոփոխություններ որոնց համաձայն եթե ապահովագրական ընկերության ներկայացուցիչը սահմանված ժամկետում չի ժամանել պատահարի վայր, ապա

Ապահովագրական ընկերություններն իրենց ապահովագրական վճարների 85 տոկոսն ստանում են ԱՊՊԱ-ից

2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի 8 ապահովագրական ընկերութուններն ապահովագրական վճարների տեսքով ստացել են 11.1 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար): Դրանից 9.3 մլրդ դրամը (մոտ 25 մլն դոլար) կամ 84 տոկոսը ստացվել է ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունից (ԱՊՊԱ):
Թեեւ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրական վճարները ավելացել են գրեթե 35 տոկոսով, ապահովագրական հատուցումները նվազել են: Այսպես` 2011 թ. առաջին եռամսյակում ապահովագրական հատուցումների վրա ծախսվել է 1.1 մլրդ դրամ, նախորդ տարվա 1.7 մլրդ դրամի համեմատ:

«Ինգո Արմենիա» ընկերությունը մինչև 2011թ.-ի վերջը կզբաղեցնի հայկական ապահովագրական շուկայի 24%-ը

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ». Պրն Ալթունյան, ըստ ձեզ, առաջիկա տարիների ընթացքում ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը գլոբալ տնտեսությունում, մասնավորապես՝ ապահովագրական շուկայում:

Լ. Ալթունյան. Ի տարբերություն ընթացող համաշխարհային գործընթացների, որոնք ոչ միշտ են հիմնավորված, հայրենական ապահովագրությունում ամեն ինչ բավականին կանխատեսելի է: Եթե, իհարկե, օրինաստեղծ միտքը չանի անկանխատեսելի զիգզագներ կամ պտույտներ: Սակայն կարելի է առաջընթացի հույս ունենալ, մասնավորապես այն պատճառով, որ մեր կյանք է մուտք գործել ԱՊՊԱ-ն, և աստիճանաբար ընթանում է դրա կայացման գործընթացը:

Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 20 մլրդ դրամի

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պրն. Գրիգորյան, մոտ ապագայում ինչպե՞ս կզարգանա Հայաստանի ապահովագրական շուկան:

Գ. Գրիգորյան – Զարգացումը ես պայծառ երանգներով եմ տեսնում, և դրա համար կան համապատասխան մակրոտնտեսական դրայվերներ: Մասնավորապես՝ շուկայում ուժեղ մեգակարգավորիչի առկայությունը, ապահովագրության հիմնական տեսակներից մեկի տեսլականը, մեզ մոտ ունեցած տեղեկատվության համաձայն, կենսաթոշակային բարեփոխման և պարտադիր բժշկական ապահովագրության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս ամենի կապակցությամբ մենք կարծում ենք, առաջիկայում շուկան կզարգանա, ընդ որում՝ բավականին կայուն և դինամիկ կերպով:

Բյուրոն և Ֆինանսաբանկային քոլեջը կհամագործակցեն

“Հայաստանի ապահովագրողների բյուրո”-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հունիսի 13-ին բյուրոյի և “Ֆինանսաբանակյին քոլեջ” հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր :

Կնքված համաձայնագիրը նպատակաուղղված է ՀՀ-ում ԱՊՊԱ համակարգի կայունության ու զարգացման ապահովմանը և

Ռոսգոսստրախ-Արմենիան 620 մլն դրամ է վճարել ՃՏՊ-ներում տուժածներին

Հայաստանում ԱՊՊԱ-ի գործարկման սկզբից ի վեր Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը ՃՏՊ-ներից տուժած անձանց վճարել է ընդհանուր առմամբ 620 մլն դրամ:

«Հայաստանում ԱՊՊԱ-ի պայմանագրերի քանակով բացարձակ առաջատարը լինելով` Ռոսգոսստրախ-Արմենիան առաջատար է նաեւ փոխհատուցումների ծավալի տեսակետից”, – այսօր Մեդիամաքսին հայտնեցին ընկերությունում: