Նախագծի մասին
Ապահովագրություն.am ինտերնետ նախագծի հիմնական առաքելությունը ապահովագրության ինստիտուտի վերաբերյալ հանրության տեղեկացվածության բարցրաձումը և այս բնագավառի համակողմանի լուսաբանումն է:
Այս նախագծի ստեղծման գաղափարը ծնվել է այն պահին երբ Կենտրոնական Բանկի կողմից շրջանառության մեջ դրվեց “ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” ՀՀ Օրենքը և երկար փնտրտուքից հետո բացի որոշ մակերեսային տեղեկատվությունից ոչ մի կերպ չկարողացա գտնել ապահովագրության մասին ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ցավոք սրտի մեր երկրում այս ինստիտուտի զարգացումը դեռևս գտնվում է շատ ցածր մակարդակի վրա` համեմատած եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի հետ, և այդ իսկ պատճառով ապահովագրություն վերաբերյալ ստույգ, բազմակողմանի և թարմ տեղեկատվության ապահովումը հանդիսանում է մեր կայքի հիմնական նպատակը:

