Հուլիսի 7-ին, ժամը 16:00-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվելու է “ԴԱԼԻՆ և սյուռեալիստները” տպագիր գրաֆիկայի բացառիկ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երևան են բերվել Լոս-Անջելեսի “Քրիստին Արժիլե” պատկերասրահից:
Արխիվ ‘ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ’ կատեգորիա
«Ինգո Արմենիա» ընկերությունը մինչև 2011թ.-ի վերջը կզբաղեցնի հայկական ապահովագրական շուկայի 24%-ը
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ». Պրն Ալթունյան, ըստ ձեզ, առաջիկա տարիների ընթացքում ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը գլոբալ տնտեսությունում, մասնավորապես՝ ապահովագրական շուկայում: Լ. Ալթունյան. Ի տարբերություն ընթացող համաշխարհային գործընթացների, որոնք ոչ միշտ են հիմնավորված, հայրենական ապահովագրությունում ամեն ինչ բավականին կանխատեսելի է: Եթե, իհարկե, օրինաստեղծ միտքը չանի անկանխատեսելի [...]
Համար առաջին հարկատուն ապահովագրողների մեջ
ՀՀ Պետեկամուտների Կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկում ապահովագրական ընկերություններից առաջինը “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ-ն է, որը զբաղեցրել է 530-րդ տեղը: Նախորդ տարի “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ” վճարել է 145,2 մլն դրամ հարկ:
Բժշկական պարտադիր ապահովագրությանը այլընտրանք չկա
«Ներդրման խնդիրներ ուղղակի գոյություն չունեն»,- «Կապիտալի» հետ հարցազրույցում պնդում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: -Ի՞նչ տվեց մեզ ԱՊՊԱ-ի ներդրումը, և որքանո՞վ է այն արդարացրել ձեր սպասումները:
Լրագրողների այց` Շիրակի և Լոռու մարզ
Բնական աղետից վնասված 38 մեքենա… Լրագրողները տեղում ծանոթացան ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Գյումրի և Վանաձոր քաղաքներում գործող գործակալական ցանցի և հայցերի կարգավորման բաժնի գործունեությանը: Լրագրողներին տված հարցազրույցում Ընկերության Վանաձոր քաղաքի գործակալական ցանցի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանը նշեց, որ այսօր արդեն հաճախորդները սկսել են գիտակցել ԱՊՊԱ-ի կարևորությունը:
590 ՊԱՏԱՀԱՐ ՄԱՐՏ ԱՄՍԻՆ
Մարտ ամսին “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ընկերությունում գրանցվել է 590 ավտոճանապարհային պատահար: Նույն ժամանակահատվածի համար ԱՊՊԱ պայմանագրերով ընկերությունը վճարել է 73 մլն ՀՀ դրամ, ԿԱՍԿՈ պայմանագրերով`19 մլն ՀՀ դրամ: Ավտովթարներից 422-ը տեղի է ունեցել Երևանում, 168-ը` մարզերում: Ավտոճանապարհային վթարների 4 դեպք, ընկերության հայցերի կարգավորման բաժինն ուղարկել է կրկնակի փորձաքննության: Ingoarmenia.am
Հայաստանյան ապահովագրության պատմության մեջ, առաջին անգամ ապահովագրվել է շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկը
Ապահովադիրը ապահովագրել է 3 ռիսկերից` բժշկական ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրություն: Ապահովադրի ցանկությամբ, Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության պայմանագրում, հիմնական ծածկույթից բացի, ներառվել է նաև լրացուցիչ ծածկույթ` հող, մթնոլորտ կամ ջրային տարածք թունավոր կամ աղտոտող նյութերի պատահական և անկախատեսլի բնույթ կրող արտահոսքի կամ արտանետման արդյունքում`շրջակա միջավայրի աղտոտումը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեռք բերել ապահովագրական վկայագրեր
2011 թվականի փետրվարից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները Բանկում գործարքներ իրականացնելիս միաժամանակ կարող են ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, այդ թվում և կամավոր ապահովագրությամբ: Հաճախորդները կարող են օգտվել այդ ծառայությունից Բանկի բոլոր մասնաճյուղերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների համատեղ աշխատանքը կխնայի Բանկի հաճախորդի ժամանակը: Բանկի աշխատակիցները խորհրդատվական ծառայություն կտրամադրեն Հաճախորդին ապահոագրության հարցերով:
«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկու նոր մասնաճյուղ է բացել
«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին ծառայություններ կմատուցի երկու նոր՝ «Դեմիրճյան» և «Պիացցա Գրանդե» մասնաճյուղերում: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, հինգշաբթի նման որոշում է ընդունել ՀՀ ԿԲ նախագահը: Տեղեկատվության համաձայն՝ «Դեմիրճյան» մասնաճյուղը գտնվում է Դ.Դեմիրճյան 38 հասցեում, «Պիացցա Գրանդե» մասնաճյուղը` Վազգեն Սարգսյան 20, PIAZZA GRANDE բիզնես կենտրոնի 1-ին հարկում:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ
“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ Գործադիր տնօրեն` Լևոն Ալթունյան Հասցե` ՀՀ, Երեւան, Տպագրիչների 8 Հեռախոս` (+374 10) 54-31-34 Ֆաքս` (+374 10) 54-75-06 Էլ.փոստ info@ingoarmenia.am վեբ կայք www.ingoarmenia.am


տեղադրված
Tags: