Արխիվ ‘ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ’ կատեգորիա

Կասկադ Ինշուրանսը մասնակցել է Օրրանի բարեգործական ընթրիքին

Նախօրեին տեղի ունեցած Օրրանի բարեգործական ընթրիքին մասնակցել են  Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերության 8 աշխատակիցներ: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Կասկադ Ինշուրանս-ի մամուլի ծառայությունից, բարեգործական ընթրիքի նպատակն էր միջոցներ հավաքագրել Հայաստանում երեխաների եւ ծերերի շրջանում մուրացկանությունը կանխելու եւ վերացնելու, միայնակ եւ կարիքավոր ծերերին աջակցելու եւ փողոցում հայտնված երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:

Կասկադ Ինշուրանսը` Խոշոր Հարկատուների Ապահովագրող

Կասկադ Ինշուրանս Ապահովագրական ընկերությունը մի շարք ապահովագրական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության խոշորագույն հարկատուների առաջին տասնյակից չորսին, իսկ խոշոր հարկատուների հարյուրակի կտրվածքով` մոտ 30% ընկերություններին: Խոշոր հարկատուներին մատուցվող ապահովագրական ծառայություններն ընդգրկում են առողջության, ճանապարհորդության, դժբախտ պատահարների, ԱՊՊԱ, ավտոմեքենայի, բեռների և պատասխանատվության ապահովագրության տեսակները: Ընկերությունների մեծ մասի հետ Կասկադ Ինշուրանսը համագործակցում է արդեն մի քանի տարի:

«Կասկադ Ինշուրանս»-ը հատուցել է շինմոնտաժային ռիսկերի գծով իր ամենամեծ հայտը

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հատուցել է շինարարական-մոնտաժային ռիսկերի ապահովագրության գծով իր ամենամեծ հայտը: Սա ընկերության գործունեության ընթացքում մեկ պատահարի շրջանակներում վճարված ամենախոշոր հատուցումն է: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Կասկադ Ինշուրանս»-ի մամուլի ծառայությունում, ընկերությունը վճարել է 63 մլն դրամ էներգետիկայի ոլորտի իր հաճախորդներից մեկին:

ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ

“ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ Գործադիր տնօրեն Գառնիկ Գեւորգի Տոնոյան Հասցե` ՀՀ, Երեւան, Հր. Քոչարի 5/1 Հեռախոս` (+374 10) 26-55-28 Ֆաքս` (+374 10) 27-82-21 Էլ. փոստ` info@cin.am Վեբ. կայք` www.cascadeinsurance.am