Արխիվ ‘ՌՈՍԳՈՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ’ կատեգորիա

Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 20 մլրդ դրամի

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ» – Պրն. Գրիգորյան, մոտ ապագայում ինչպե՞ս կզարգանա Հայաստանի ապահովագրական շուկան: Գ. Գրիգորյան – Զարգացումը ես պայծառ երանգներով եմ տեսնում, և դրա համար կան համապատասխան մակրոտնտեսական դրայվերներ: Մասնավորապես՝ շուկայում ուժեղ մեգակարգավորիչի առկայությունը, ապահովագրության հիմնական տեսակներից մեկի տեսլականը, մեզ մոտ ունեցած տեղեկատվության համաձայն, կենսաթոշակային [...]

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեռք բերել ապահովագրական վկայագրեր

2011 թվականի փետրվարից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները Բանկում գործարքներ իրականացնելիս միաժամանակ կարող են ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, այդ թվում և կամավոր ապահովագրությամբ: Հաճախորդները կարող են օգտվել այդ ծառայությունից Բանկի բոլոր մասնաճյուղերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների համատեղ աշխատանքը կխնայի Բանկի հաճախորդի ժամանակը: Բանկի աշխատակիցները խորհրդատվական ծառայություն կտրամադրեն Հաճախորդին ապահոագրության հարցերով:

«Ռոսգոսստրախի» նախագահը կամփոփի Հայաստանում ընկերության երկամյա գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը հինգշաբթի Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կամփոփի Հայաստանում ընկերության երկամյա գործունեության արդյունքները, երեքշաբթի հաղորդում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ

“ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ Գործադիր տնօրեն` Գագիկ Գրիգորյան ասցե` ՀՀ, Երեւան, Հյուսիսային պող., շենք 1 Հեռախոս` (+374 10) 50-22-77 Ֆաքս` (+374 10) 50-00-27 Էլ փոստ info@rgs.am Վեբ կայք www.rgs.am