Արխիվ ‘ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ’ կատեգորիա

«Ինգո Արմենիա» ընկերությունը մինչև 2011թ.-ի վերջը կզբաղեցնի հայկական ապահովագրական շուկայի 24%-ը

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ». Պրն Ալթունյան, ըստ ձեզ, առաջիկա տարիների ընթացքում ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը գլոբալ տնտեսությունում, մասնավորապես՝ ապահովագրական շուկայում: Լ. Ալթունյան. Ի տարբերություն ընթացող համաշխարհային գործընթացների, որոնք ոչ միշտ են հիմնավորված, հայրենական ապահովագրությունում ամեն ինչ բավականին կանխատեսելի է: Եթե, իհարկե, օրինաստեղծ միտքը չանի անկանխատեսելի [...]

Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 20 մլրդ դրամի

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ» – Պրն. Գրիգորյան, մոտ ապագայում ինչպե՞ս կզարգանա Հայաստանի ապահովագրական շուկան: Գ. Գրիգորյան – Զարգացումը ես պայծառ երանգներով եմ տեսնում, և դրա համար կան համապատասխան մակրոտնտեսական դրայվերներ: Մասնավորապես՝ շուկայում ուժեղ մեգակարգավորիչի առկայությունը, ապահովագրության հիմնական տեսակներից մեկի տեսլականը, մեզ մոտ ունեցած տեղեկատվության համաձայն, կենսաթոշակային [...]

Զեղծարարությունների դեպքեր ԱՊՊԱ-ի գծով դեռեւս չեն արձանագրվել

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին – Ս.թ. մարտի կեսերին Դուք նշել էիք, որ ԱՊՊԱ-ի մասով ստացել եք 29 գրավոր դիմում-բողոքներ, ինչը, համաձայնեք, շատ փոքր թիվ է նոր եւ, ըստ էության, ամենամասսայական ֆինանսական ծառայության համար: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր եւ կարելի՞ է ասել, որ հաճախորդների բողոքները հիմնականում արդարացված են:

Գարանտ-Լիմենս-ը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթ

Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերությունը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթներ` “Մինի Կասկո” եւ “Առողջության ապահովագրություն զբոսաշրջիկների համար”: Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշեց Գարանտ-Լիմենս ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, փաթեթների մշակման հիմքում ընկած է ընկերության մարկետինգային ռազմավարության նոր ուղղությունը` հանրությանը  ապահովագրություն տրամադրել հնարավորինս մատչելի գներով:

Բժշկական պարտադիր ապահովագրությանը այլընտրանք չկա

«Ներդրման խնդիրներ ուղղակի գոյություն չունեն»,- «Կապիտալի» հետ հարցազրույցում պնդում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: -Ի՞նչ տվեց մեզ ԱՊՊԱ-ի ներդրումը, և որքանո՞վ է այն արդարացրել ձեր սպասումները:

Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը կպահանջի 2-3 տարի

Հարցազրույց ՌԵՍՈ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ Այս տարի Հայաստանում արդեն գործում է պարտադիր ապահովագրության ինստիտուտ՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ), Կենտրոնական բանկը նաև մշակում է ևս մեկ պարտադիր ապահովագրության ինստիտուտի՝ առողջության պարտադիր ապահովագրության  ներդրման հայեցակարգը։

«Կյանքի ապահովագրության կայացումը պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում»

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանի հարցազրույցը: – Այսօր կարելի է լսել տարբեր կարծիքներ կյանքի ապահովագրության մասին, միաժամանակ, հաճախ ապահովագրական դեպքի վրա հասնելը կապվում է բացառապես ապահովադրի  մահվան հետ: Պարզաբանե’ք, խնդրեմ, իրավիճակը: – Անկասկած, կյանքի ապահովագրությունը գործում է նաեւ ապահովադրի մահվան դեպքում: Սակայն այդ դեպքում հատուցումը կյանքի ապահովագրության բաղադրիչներից միայն մեկն է: Կյանքի [...]

Այսօր ԱՊՊԱ, վաղը` կամավոր ապահովագրատեսակներ

Հարցազրույց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը` ԱՊՊԱ-ն, մեծ շահույթ չի ակնկալում. ապահովագրավճարների երեք քառորդն ուղղվելու է պատահարներից տուժածների կրած վնասների հատուցմանը: Շահութաբերության մակարդակը նախատեսվում է ցածր` 2-5%: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ եթե 1,5-2   տարվա վիճակագրությամբ պարզվի, որ ԱՊՊԱ համակարգում [...]

«ԱՊՊԱ-ն ապահովագրական ընկերության գիտակցված ընտրությունն է»

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի հարցազրույցը – Ժամանակին դուք ասում էիք, որ ապահովագրությունն այն ոլորտն է, որտեղ ոչ նյութական ակտիվների մասնաբաժինը բավականին բարձր է, եւ այդ լույսի ներքո պատրաստվում էիք վերագնահատել բրենդի արժեքը: Արդյունքում ի՞նչ եզրակացության եկաք: – Հավանաբար, «ԻՆԳՈ Արմենիան» միակ ընկերությունն է, որի ակտիվներում եղել է ոչ նյութական ակտիվների որոշակի [...]

ԱՊՊԱ-ն չի խանգարի մեքենաների առուվաճառքին

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրերի ձեռքբերման գործընթացը Հայաստանում դեռեւս դանդաղ է ընթանում` վարորդների շրջանում նկատվող թերահավատության, երբեմն էլ գործընթացի մեխանիզմների մասին ոչ լիարժեք պատկերացման պատճառով: Այս մասին ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը` «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնելով խնդիրը: -Պարոն Ավետիսյան, ի՞նչ փոփոխություններ է մտցրել ԱՊՊԱ պայմանագրերի ձեռքբերման գործընթացը ավտոտրանսպորտային [...]