ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին
Զեղծարարությունների դեպքեր ԱՊՊԱ-ի գծով դեռեւս չեն արձանագրվել
Հետիոտնի սխալը հատուցումը մերժելու հիմք չէ
Այսօր ՀՀ ԿԲ խորհուրդը գրանցել է Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոններում (RL1-017) կատարված փոփոխությունները, որի համաձայն ՃՏՊ-ի դեպքում հետիոտնի կողմից թույլ տրված ոչ դիտավորյալ մեղքի առկայությունը ապահովագրական ընկերությունների համար չի կարող հիմք հանդիսանալ հատուցումը մերժելու համար:
Նշենք, որ նշված դրույթի հստակեցումը շատ կարևոր նշանակությունը ունի հետիոտների շահերի պաշտպանության համար: Վերոնշյալ փոփխությունը ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի 15-ից:
Կասկադ Ինշուրանսը մասնակցեց բարեգործական շինաշխատանքներին
Գարանտ-Լիմենս-ը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթ
Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերությունը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթներ` “Մինի Կասկո” եւ “Առողջության ապահովագրություն զբոսաշրջիկների համար”:
Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշեց Գարանտ-Լիմենս ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, փաթեթների մշակման հիմքում ընկած է ընկերության մարկետինգային ռազմավարության նոր ուղղությունը` հանրությանը ապահովագրություն տրամադրել հնարավորինս մատչելի գներով:
Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառումից հանման պարզեցված կարգ
Համաձայն ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 618-Ն որոշման` մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր կամ խոտանման կապակցությամբ հանելու դիմում ներկայացվելու դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները I եռամսյակում ավելացել են 19,3%՝ հասնելով 28,4 մլրդ դրամի
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 28,4 միլիարդ դրամ՝ առաջին եռամսյակում ավելանալով 4,6 միլիարդ դրամով կամ 19,3 տոկոսով:
«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն:
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2011 թ.-ի առաջին եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։
Տեղեկագիրը կազմվել է ապահովագրական ընկերությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:
Կրթական նախագիծ` Երեխաների առողջական հիմնախնդիրների մասին
Համար առաջին հարկատուն ապահովագրողների մեջ
Գեղեցիկ համարների աճուրդ
ՀՀ Ոստիկանության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն մայսի 30-ին տեղի է ունենալու այսպես ասած “մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ” կամ ինչպես տարածված է ժողովրդի մեջ “GOLD” համարների աճուրդ:
Աճուրդին կարող են մասնակցել Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:




