«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին ծառայություններ կմատուցի երկու նոր՝ «Դեմիրճյան» և «Պիացցա Գրանդե» մասնաճյուղերում: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, հինգշաբթի նման որոշում է ընդունել ՀՀ ԿԲ նախագահը: Տեղեկատվության համաձայն՝ «Դեմիրճյան» մասնաճյուղը գտնվում է Դ.Դեմիրճյան 38 հասցեում, «Պիացցա Գրանդե» մասնաճյուղը` Վազգեն Սարգսյան 20, PIAZZA GRANDE բիզնես կենտրոնի 1-ին հարկում:
տեգեր ‘ապահովագրական շուկա’
«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկու նոր մասնաճյուղ է բացել
հեղինակ Reckon on February 28th, 2011
Խաչատուրովը մի ոտ շուտ է եկել Հայաստան
հեղինակ Reckon on December 3rd, 2010
Հայաստանում ապահովագրական շուկան նորմալ պայմաններում պետք է լիներ $200-250 մլն: Այս հաշվարկների հիմքում «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ և սեփականատեր Դանիլ Խաչատուրովը դրել է Հայաստանի ՀՆԱ-ն և դրանում ապահովագրության տեսակարար կշռի 3% ցուցանիշը։ Խաչատուրովն ասում է, որ Հայաստանի ապահովագրական շուկան բավական փոքր է և փաստացի գոյություն չունի։ Եթե Ռուսաստանում ապահովագրված է ռիսկերի 8-9%-ը, Լեհաստանում՝ 65-68%-ը, ԱՄՆ-ում` 97-98%-ը, [...]
«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ 149 պայմանագիր է ստորագրել
հեղինակ Reckon on October 19th, 2010
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկուշաբթի օրվանից անցել է ԱՊՊԱ-ի պայմանագրերի վաճառքի և արդեն 149 պայմանագիր է ստորագրել, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։


տեղադրված
Tags: