տեգեր ‘ապահովագրություն’

Հաշվառված տրանսպորտային միջոցների 80 տոկոսը արդեն ԱՊՊԱ ունի

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանի կարծիքով` Հայաստանում վարորդներն ավելի օրինապահ են, քան թվում է: Չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսում նա հայտարարեց, որ  այս պահի դրությամբ ընկերությունը կնքել է 120 հազար պարտադիր ավտոապահովագրության պայմանագիր, որը կազմում է տեղական շուկայի ավելի քան 36 տոկոսը: «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ տարեսկզբից մինչ օրս ընկերությունը Հայաստանում [...]

Ղարաբաղում շահագրգռված են ապահովագրության ոլորտի կայացմամբ. ԼՂՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղում շահագրգռված են ապահովագրության ոլորտի կայացմամբ, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Շուշիում Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցած պարտադիր ապահովագրության հարցերի քննարկման ընթացքում։ Նրա խոսքերով, ապահովագրական դաշտի կայացումը հանրապետությունում թույլ կտա հետագայում զարգացնել ապահովագրական ծառայությունները և ապահովագրության այն տեսակները, որոնք ավելի կարևոր են, քան նրանք, որոնց մասին այսօր խոսվում է։

Հասարակությունը համակարգի ներդրումը շատ լոյալ ընդունեց

Հարցազրույց “Ինգո Արմենիա”  ԱՓԲԸ  գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի հետ -Պրն Ալթունյան, հոկտեմբերի 18-ից սկսվել է պարտադիր ապահովագրության պոլիսների վաճառքը։ Ապահովագրական ընկերությունները պատրա՞ստ են այդ գործընթացին, մասնավորապես` ենթակառուցվածքների մասով: -Ես չեմ խոսի այլ ապահովագրական ընկերությունների մասին, այլ կասեմ մեր մասին։  «Ինգո Արմենիան» սկսել է վաճառել ապահովագրական պոլիսներ հոկտեմբերի 18-ի ժամը 9։00-ից, և մենք միանշանակ պատրաստ ենք [...]