2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի 8 ապահովագրական ընկերութուններն ապահովագրական վճարների տեսքով ստացել են 11.1 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար): Դրանից 9.3 մլրդ դրամը (մոտ 25 մլն դոլար) կամ 84 տոկոսը ստացվել է ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունից (ԱՊՊԱ): Թեեւ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրական վճարները ավելացել են գրեթե 35 տոկոսով, ապահովագրական հատուցումները նվազել [...]
տեգեր ‘ԱՊՊԱ’
Ապահովագրական ընկերություններն իրենց ապահովագրական վճարների 85 տոկոսն ստանում են ԱՊՊԱ-ից
«Ինգո Արմենիա» ընկերությունը մինչև 2011թ.-ի վերջը կզբաղեցնի հայկական ապահովագրական շուկայի 24%-ը
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ». Պրն Ալթունյան, ըստ ձեզ, առաջիկա տարիների ընթացքում ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը գլոբալ տնտեսությունում, մասնավորապես՝ ապահովագրական շուկայում: Լ. Ալթունյան. Ի տարբերություն ընթացող համաշխարհային գործընթացների, որոնք ոչ միշտ են հիմնավորված, հայրենական ապահովագրությունում ամեն ինչ բավականին կանխատեսելի է: Եթե, իհարկե, օրինաստեղծ միտքը չանի անկանխատեսելի [...]
Զեղծարարությունների դեպքեր ԱՊՊԱ-ի գծով դեռեւս չեն արձանագրվել
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին – Ս.թ. մարտի կեսերին Դուք նշել էիք, որ ԱՊՊԱ-ի մասով ստացել եք 29 գրավոր դիմում-բողոքներ, ինչը, համաձայնեք, շատ փոքր թիվ է նոր եւ, ըստ էության, ամենամասսայական ֆինանսական ծառայության համար: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր եւ կարելի՞ է ասել, որ հաճախորդների բողոքները հիմնականում արդարացված են:
Բժշկական պարտադիր ապահովագրությանը այլընտրանք չկա
«Ներդրման խնդիրներ ուղղակի գոյություն չունեն»,- «Կապիտալի» հետ հարցազրույցում պնդում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: -Ի՞նչ տվեց մեզ ԱՊՊԱ-ի ներդրումը, և որքանո՞վ է այն արդարացրել ձեր սպասումները:
ԱՊՊԱ. Հետադարձ պահանջ ու արդարացի փոխհատուցում
ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրական ընկերությունը սահմանված չափով փոխհատուցում է իր ապահովադրին պատահարի արդյունքում երրորդ կողմի հասցրած վնասը։ Սակայն կան դեպքեր, երբ հետո այն հետ է ստանում։ Այս մասին «Կապիտալի» հետ զրույցում ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մամուլի քարտուղար Արմինե Հակոբյանը։«Հետադարձ պահանջը կարող է ներկայացվել պատահարի ժամանակ մեքենան վարողին, ճանապարհատրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, պատահարի տարածքի կամ ճանապարհը սպասարկող [...]
Եթե ԱՊՊԱ, ապա հոպպա
Ինչպես ենք սկսել այս տարին տնտեսության ոլորտում: Սա հասկանալու ամենադասական ճանապարհը այս տարվա եւ անցած տարվա միեւնույն ժամանակահատվածներում արձանագրված ցուցանիշների համեմատությունն է: Ցավոք, հիմնական ցուցանիշի համեմատություն այս անգամ այլեւս հնարավոր չէ անել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այսուհետ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) փոփոխության ցուցանիշը հրապարակելու է միայն եռամսյակը մեկ անգամ:
Հաշվառված տրանսպորտային միջոցների 80 տոկոսը արդեն ԱՊՊԱ ունի
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանի կարծիքով` Հայաստանում վարորդներն ավելի օրինապահ են, քան թվում է: Չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսում նա հայտարարեց, որ այս պահի դրությամբ ընկերությունը կնքել է 120 հազար պարտադիր ավտոապահովագրության պայմանագիր, որը կազմում է տեղական շուկայի ավելի քան 36 տոկոսը: «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ տարեսկզբից մինչ օրս ընկերությունը Հայաստանում [...]
Հայաստանում ԱՊՊԱ պոլիսներ է ձեռք բերել վարորդների միայն 40%-ը
Այսօրվա դրությամբ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ ենթակա շուրջ 430 հազար ավտոտրանսպորտային միջոցներից ապահովագրված են մոտ 170 հազարը (40%): Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ ապահովագրական ընկերություններն աշխատելու են նաեւ դեկտեմբերի 31-ին, իսկ նոր [...]
«Հայոց աշխարհ». ԱՊՊԱ-ի գործով արդեն խարդախություններ են արձանագրվել
Թերթը նշում է, որ արձանագրվել են խարդախության դեպքեր` կապված ԱՊՊԱ կտրոնների վաճառքի հետ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գլխավոր մեթոդաբան Նարեկ Խաչատրյանը հայտնել է, որ ըստ նախնական սակագների` գործակալը, ԱՊՊԱ կտրոնը կորցնելու դեպքում, պարտավոր էր վճարել 5 հազար դրամ: «Որոշ անբարեխիղճ գործակալներ տեղեկացրել են կտրոնների կորստի կամ հափշտակման մասին, վճարել 5 հազար դրամ տուգանքը, սակայն կտրոնները վաճառել [...]
Ղարաբաղում շահագրգռված են ապահովագրության ոլորտի կայացմամբ. ԼՂՀ վարչապետ
Լեռնային Ղարաբաղում շահագրգռված են ապահովագրության ոլորտի կայացմամբ, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Շուշիում Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցած պարտադիր ապահովագրության հարցերի քննարկման ընթացքում։ Նրա խոսքերով, ապահովագրական դաշտի կայացումը հանրապետությունում թույլ կտա հետագայում զարգացնել ապահովագրական ծառայությունները և ապահովագրության այն տեսակները, որոնք ավելի կարևոր են, քան նրանք, որոնց մասին այսօր խոսվում է։


տեղադրված
Tags: