տեգեր ‘Ինգո Արմենիա’

«Ինգո Արմենիա» ընկերությունը մինչև 2011թ.-ի վերջը կզբաղեցնի հայկական ապահովագրական շուկայի 24%-ը

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ». Պրն Ալթունյան, ըստ ձեզ, առաջիկա տարիների ընթացքում ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը գլոբալ տնտեսությունում, մասնավորապես՝ ապահովագրական շուկայում: Լ. Ալթունյան. Ի տարբերություն ընթացող համաշխարհային գործընթացների, որոնք ոչ միշտ են հիմնավորված, հայրենական ապահովագրությունում ամեն ինչ բավականին կանխատեսելի է: Եթե, իհարկե, օրինաստեղծ միտքը չանի անկանխատեսելի [...]

Համար առաջին հարկատուն ապահովագրողների մեջ

ՀՀ Պետեկամուտների Կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկում ապահովագրական ընկերություններից առաջինը “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ-ն է, որը զբաղեցրել է 530-րդ տեղը: Նախորդ տարի “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ” վճարել է 145,2 մլն դրամ հարկ:

Բժշկական պարտադիր ապահովագրությանը այլընտրանք չկա

«Ներդրման խնդիրներ ուղղակի գոյություն չունեն»,- «Կապիտալի» հետ հարցազրույցում պնդում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: -Ի՞նչ տվեց մեզ ԱՊՊԱ-ի ներդրումը, և որքանո՞վ է այն արդարացրել ձեր սպասումները:

Լրագրողների այց` Շիրակի և Լոռու մարզ

Բնական աղետից վնասված 38 մեքենա… Լրագրողները տեղում ծանոթացան ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Գյումրի և Վանաձոր քաղաքներում գործող գործակալական ցանցի և հայցերի կարգավորման բաժնի գործունեությանը: Լրագրողներին տված հարցազրույցում  Ընկերության Վանաձոր քաղաքի գործակալական ցանցի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանը նշեց, որ այսօր արդեն հաճախորդները սկսել են գիտակցել ԱՊՊԱ-ի կարևորությունը:

“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ անունը միայն լսել էի, իսկ հիմա դարձա արդեն նրա հաճախորդը”…

Մինչև Շիրակի և Լոռու մարզ գործուղվելը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գրասենյակում լրագրողներն ականատես եղան,  մի հաճախորդ շատ հուզված և շնորհակալական խոսքերով էր կնքում իր ԱՊՊԱ պայմանագիրը: Բանն այն էր, որ վերջինս, օրեր առաջ  դիմում է գրել  ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին, նկարագրելով իր սոցիալապես խիստ անապահով վիճակը, թե իր համար որքան մեծ գումար է  ապահովագրական վճարը, իսկ [...]

Հայաստանյան ապահովագրության պատմության մեջ, առաջին անգամ ապահովագրվել է շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկը

Ապահովադիրը ապահովագրել է 3 ռիսկերից` բժշկական ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրություն: Ապահովադրի ցանկությամբ, Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության պայմանագրում, հիմնական ծածկույթից բացի, ներառվել է նաև լրացուցիչ ծածկույթ` հող, մթնոլորտ կամ ջրային տարածք թունավոր կամ աղտոտող նյութերի պատահական և անկախատեսլի բնույթ կրող արտահոսքի կամ արտանետման արդյունքում`շրջակա միջավայրի աղտոտումը:

«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկու նոր մասնաճյուղ է բացել

«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին ծառայություններ կմատուցի երկու նոր՝ «Դեմիրճյան» և «Պիացցա Գրանդե» մասնաճյուղերում: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, հինգշաբթի նման որոշում է ընդունել ՀՀ ԿԲ նախագահը: Տեղեկատվության համաձայն՝ «Դեմիրճյան» մասնաճյուղը գտնվում է  Դ.Դեմիրճյան 38 հասցեում, «Պիացցա Գրանդե» մասնաճյուղը` Վազգեն Սարգսյան 20,  PIAZZA GRANDE բիզնես կենտրոնի 1-ին  հարկում:

«Ինգո-Արմենիան» փետրվարի 1-ից փոփոխություններ է մտցրել իր գործակալական պայմանագրերում

«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը փետրվարի 1-ից փոփոխություններ է մտցրել իր գործակալական պայմանագրերում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերությունից։ Հաղորդագրության համաձայն՝ այսուհետ գործակալների կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով «Ինգո-Արմենիա» ընկերությունը կվճարի 15 տոկոս միջնորդավճար։

ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%

ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը ներկայումս կազմում է շուրջ 20%, այսօր տեղեկացրել է ապահովագրական ընկերության պատասխանատու Հայկ Զայիմցյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ այդ ցուցանիշն ի սկզբանե նպատակային էր ընկերության համար, կարծիք հայտնելով, որ ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը չի փոխվի նաեւ այն բանից հետո, երբ Հայաստանում ապահովագրական պայմանագրեր ձեռք բերեն ավտոմեքենաների բոլոր սեփականատերերը: 

«Գրիար Ինշուրանս» և «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունների միավորումն ավարտվել է

«Գրիար Ինշուրանս» և «Ինգո-Արմենիա» ընկերությունների ապահովագրական պորտֆելների միավորման գործարքն ավարտվել է, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Ինգո-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Հայաստանի Կենտրոնական բանկը 2010 թ.-ի դեկտեմբերի 30-ին պաշտոնապես գրանցել է «Գրիար Ինշուրանս» ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցումը «Ինգո-Արմենիա» ընկերությանը: