Նախօրեին տեղի ունեցած Օրրանի բարեգործական ընթրիքին մասնակցել են Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերության 8 աշխատակիցներ: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Կասկադ Ինշուրանս-ի մամուլի ծառայությունից, բարեգործական ընթրիքի նպատակն էր միջոցներ հավաքագրել Հայաստանում երեխաների եւ ծերերի շրջանում մուրացկանությունը կանխելու եւ վերացնելու, միայնակ եւ կարիքավոր ծերերին աջակցելու եւ փողոցում հայտնված երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:
տեգեր ‘Կասկադ ինշուրանս’
Կասկադ Ինշուրանսը մասնակցեց բարեգործական շինաշխատանքներին
Կասկադ Ինշուրանսի աշխատակազմը միացավ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրին: Մասնավորապես, Կասկադ Ինշուրանսի աշխատակիցները մասնակցեցին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում բնակվող Դավթյանների բազմանդամ ընտանիքի տան շինարարարական աշխատանքներին:
Կասկադ Ինշուրանսը` Խոշոր Հարկատուների Ապահովագրող
Կասկադ Ինշուրանս Ապահովագրական ընկերությունը մի շարք ապահովագրական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության խոշորագույն հարկատուների առաջին տասնյակից չորսին, իսկ խոշոր հարկատուների հարյուրակի կտրվածքով` մոտ 30% ընկերություններին: Խոշոր հարկատուներին մատուցվող ապահովագրական ծառայություններն ընդգրկում են առողջության, ճանապարհորդության, դժբախտ պատահարների, ԱՊՊԱ, ավտոմեքենայի, բեռների և պատասխանատվության ապահովագրության տեսակները: Ընկերությունների մեծ մասի հետ Կասկադ Ինշուրանսը համագործակցում է արդեն մի քանի տարի:
«Կասկադ Ինշուրանսը» հատուցել է առողջության ապահովագրության գծով իր ամենախոշոր հայտը
Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը վերջերս վճարել է առողջության ապահովագրության գծով ընկերության պատմության մեջ ամենախոշոր հայտը: Ապահովագրության ծածկույթի շրջանակներում նշված դեպքի համար ընկերությունը վճարել է 6,675,000 ՀՀ դրամ-ի հատուցում:
Կասկադ Ինշուրանսը վաճառեց իր առաջին ԱՊՊԱ վկայագիրը
Կասկադ Ինշուրանս ԱՓԲԸ-ն Հոկտեմբերի 18-ին վաճառեց իր առաջին ԱՊՊԱ վկայագիրը: Առաջին հաճախորդը պարտաճանաչ ՀՀ քաղաքացի 35-ամյա Շավարշ Նազարյանն էր, որի ԱՊՊԱ վկայագրի ապ.վճարը կազմեց 28,000 ՀՀ դրամ: Շավարշին, որպես ԱՊՊԱ-ի առաջին հաճախորդ ընկերությունը անակնկալ մատուցեց: ԱՊՊԱ վկայագրերի վաճառքը Հայաստանյան ապահովագրական շուկայի պատմության մեջ մի նոր և նշանակալից էջ է բացում` ստեղծելով զարգացման նոր հեռանկարներ:
Կասկադ Ինշուրանսը ապահովագրել է Սարյանի և Մինասի կտավները
Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունն ապահովագրել է աշխարհահռչակ հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինասի, Սեյրան Խաթլամաջյանի և Հենրի Սիրավանյանի կտավները: Բնօրինակ կտավները ցուցադրվել են Հայաստանի Ամերկյան Համալսարանի նորաբաց Ակյան պատկերասրահում: Պատկերասրահի բացումը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 1-ին: Ապահովագրված կտավների շարքում էին Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ», «Ազատ գետի կիրճը», «Արարատը և Չարենցի կամարը», «Լուսիկ Սարյանի եռադիմանկարը», «Աշնանային [...]
ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ
“ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ Գործադիր տնօրեն Գառնիկ Գեւորգի Տոնոյան Հասցե` ՀՀ, Երեւան, Հր. Քոչարի 5/1 Հեռախոս` (+374 10) 26-55-28 Ֆաքս` (+374 10) 27-82-21 Էլ. փոստ` info@cin.am Վեբ. կայք` www.cascadeinsurance.am
ՀՀ ապահովագրական շուկան պարտադիր ապահովագրման է պատրաստվում
«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանի հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ». Ֆինանսական ճգնաժամի պայմաններում ինչպիսի՞ն են ապահովագրական շուկայի զարգացման միտումները Հայաստանում, և ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի ապահովագրական շուկան 2010 թվականին: Լ. Մամիկոնյան. Հայաստանի գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների 2009թ.-ի գործունեության արդյունքներն արդեն ամփոփվել են, և ի զարմանս մեզ՝ իրավիճակը շատ ավելի լավ է, [...]


տեղադրված
Tags: