Ապրիլի 15-ին` ժամը 10.00-ին, Կենտրոնական բանկի շենքում տեղի ունեցավ Բյուրոյի անդամների արտահերթ ընդանուր ժողով: Արտահերթ ժողովի ընթացքում քննարկվեցին և համապատասխան լուծումներ ստացան հետևյալ օրակարգային հարցերը. •«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, •Երաշխավորման ֆոնդի կանոններում լրացումների և փոփոխությունների կատարումը, •«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 2010 թվականի տարեկան անկախ աուդիտն իրականացնող անձի հաստատումը:
տեգեր ‘Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո’
ՀՀ ԿԲ-ի և Բյուրոյի համատեղ հայտարարություն
Համաձայն շրջանառվող տեղեկությունների և բանավոր ստացված բողոքների` ԱՊՊԱ իրականացնող առանձին ապահովագրական ընկերություններ մերժում են որպես տաքսի օգտագործվող ավտոմեքենաների ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը: Ստեղծված իրավիճակի պայմաններում ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները պարտավոր են ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրենց դիմած և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ցանկացած անձի հետ` ՀՀ-ում հաշվառված [...]
«Հայոց աշխարհ». ԱՊՊԱ-ի գործով արդեն խարդախություններ են արձանագրվել
Թերթը նշում է, որ արձանագրվել են խարդախության դեպքեր` կապված ԱՊՊԱ կտրոնների վաճառքի հետ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գլխավոր մեթոդաբան Նարեկ Խաչատրյանը հայտնել է, որ ըստ նախնական սակագների` գործակալը, ԱՊՊԱ կտրոնը կորցնելու դեպքում, պարտավոր էր վճարել 5 հազար դրամ: «Որոշ անբարեխիղճ գործակալներ տեղեկացրել են կտրոնների կորստի կամ հափշտակման մասին, վճարել 5 հազար դրամ տուգանքը, սակայն կտրոնները վաճառել [...]
Գութանները դեռ չեն ապահովագրել
Կառավարությունը չի շտապում, իսկ ԿԲ-ն արդեն ապահովագրել է ինքնաշարժերը Հոկտեմբերի 18-ից փաստացի ներդրվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ինստիտուտը, որը պետք է լիարժեք գործի 2011-ից, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված 430 հազ. ավտոմեքենաները պետք է ապահովագրված լինեն:


տեղադրված
Tags: