2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի 8 ապահովագրական ընկերութուններն ապահովագրական վճարների տեսքով ստացել են 11.1 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար): Դրանից 9.3 մլրդ դրամը (մոտ 25 մլն դոլար) կամ 84 տոկոսը ստացվել է ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունից (ԱՊՊԱ): Թեեւ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրական վճարները ավելացել են գրեթե 35 տոկոսով, ապահովագրական հատուցումները նվազել [...]
տեգեր ‘հատուցում’
Ապահովագրական ընկերություններն իրենց ապահովագրական վճարների 85 տոկոսն ստանում են ԱՊՊԱ-ից
«Ինգո Արմենիա» ընկերությունը մինչև 2011թ.-ի վերջը կզբաղեցնի հայկական ապահովագրական շուկայի 24%-ը
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «ԱՌԿԱ». Պրն Ալթունյան, ըստ ձեզ, առաջիկա տարիների ընթացքում ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը գլոբալ տնտեսությունում, մասնավորապես՝ ապահովագրական շուկայում: Լ. Ալթունյան. Ի տարբերություն ընթացող համաշխարհային գործընթացների, որոնք ոչ միշտ են հիմնավորված, հայրենական ապահովագրությունում ամեն ինչ բավականին կանխատեսելի է: Եթե, իհարկե, օրինաստեղծ միտքը չանի անկանխատեսելի [...]
Ռոսգոսստրախ-Արմենիան 620 մլն դրամ է վճարել ՃՏՊ-ներում տուժածներին
Հայաստանում ԱՊՊԱ-ի գործարկման սկզբից ի վեր Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը ՃՏՊ-ներից տուժած անձանց վճարել է ընդհանուր առմամբ 620 մլն դրամ: «Հայաստանում ԱՊՊԱ-ի պայմանագրերի քանակով բացարձակ առաջատարը լինելով` Ռոսգոսստրախ-Արմենիան առաջատար է նաեւ փոխհատուցումների ծավալի տեսակետից”, – այսօր Մեդիամաքսին հայտնեցին ընկերությունում:
Հետիոտնի սխալը հատուցումը մերժելու հիմք չէ
Այսօր ՀՀ ԿԲ խորհուրդը գրանցել է Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոններում (RL1-017) կատարված փոփոխությունները, որի համաձայն ՃՏՊ-ի դեպքում հետիոտնի կողմից թույլ տրված ոչ դիտավորյալ մեղքի առկայությունը ապահովագրական ընկերությունների համար չի կարող հիմք հանդիսանալ հատուցումը մերժելու համար: Նշենք, որ նշված դրույթի հստակեցումը շատ կարևոր նշանակությունը ունի հետիոտների շահերի պաշտպանության [...]
ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%
ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը ներկայումս կազմում է շուրջ 20%, այսօր տեղեկացրել է ապահովագրական ընկերության պատասխանատու Հայկ Զայիմցյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ այդ ցուցանիշն ի սկզբանե նպատակային էր ընկերության համար, կարծիք հայտնելով, որ ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը չի փոխվի նաեւ այն բանից հետո, երբ Հայաստանում ապահովագրական պայմանագրեր ձեռք բերեն ավտոմեքենաների բոլոր սեփականատերերը:
«ՌԵՍՈ»-ն եւ «Նաիրի Ինշուրանսը» վճարել են շուրջ 50 ԱՊՊԱ ապահովագրական հատուցում
«ՌԵՍՈ»-ն եւ «Նաիրի Ինշուրանսը» նոր տարվա առաջին 2 շաբաթվա ընթացքում վճարել են 7-8 մլն դրամի շուրջ 50 ԱՊՊԱ ապահովագրական հատուցում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են նշված ապահովագրական ընկերությունների ղեկավարներ Սամվել Գրիգորյանն ու Գոռ Խաչատրյանը:


տեղադրված
Tags: