Հայաստանում ԱՊՊԱ-ի գործարկման սկզբից ի վեր Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը ՃՏՊ-ներից տուժած անձանց վճարել է ընդհանուր առմամբ 620 մլն դրամ: «Հայաստանում ԱՊՊԱ-ի պայմանագրերի քանակով բացարձակ առաջատարը լինելով` Ռոսգոսստրախ-Արմենիան առաջատար է նաեւ փոխհատուցումների ծավալի տեսակետից”, – այսօր Մեդիամաքսին հայտնեցին ընկերությունում:
տեգեր ‘ՃՏՊ’
Գարանտ-Լիմենս-ը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթ
Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերությունը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթներ` “Մինի Կասկո” եւ “Առողջության ապահովագրություն զբոսաշրջիկների համար”: Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշեց Գարանտ-Լիմենս ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, փաթեթների մշակման հիմքում ընկած է ընկերության մարկետինգային ռազմավարության նոր ուղղությունը` հանրությանը ապահովագրություն տրամադրել հնարավորինս մատչելի գներով:
2011 թ.-ի առաջին եռամսյակում Ղարաբաղում ավելի քան 10 հազար ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել
2011 թ.-ի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրում է (ԱՊՊԱ) անցել ապահովագրման ենթակա շուրջ 12 հազար մեքենաներից ավելի քան 10 հազարը, հաղորդում է ԼՂՀ ֆինանսների նախարարությունը: Հաշվետու ժամանակահատվածում Ղարաբաղում գրանցվել է շուրջ 110 ՃՏՊ, որոնցից 80-ի դեպքում արդեն փոխհատուցում է վճարվել:
«Ռոսգոսստրախը» մտահոգ է. ճանապարհային պատահարները չափազանց շատ են
Տարվա սկզբից «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը գրանցել է 1464 ճանապարհատրանսպորտային պատահար։ Պատահարների ամենամեծ քանակը գրանցվել է փետրվարի 1-ին (120) եւ փետրվարի 4-ին (74)։ Ընկերությունն արդեն փոխհատուցել է 350 դեպքի համար՝ մեկ պատահարի գծով հատուցման միջին չափը 162 հազ. դրամ է (մոտ 440 դոլար)։ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ արդեն տեղի ունեցած պատահարների համար ընկերությունը [...]
Փետրվարի 1-ին ՀՀ ապահովագրական ընկերությունները ստացել են ավելի քան 700 զանգ ՃՏՊ վերաբերյալ
Փետրվարի 1-ին ձյան առատ տեղումների պատճառով Հայաստանի ճանապարհներին կտրուկ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւ, արդյունքում, ԱՊՊԱ ապահովագրական դեպքերի քանակը: Այսօր ավտոքաղաքացիական պատասխանատվությունն ապահովագրող բոլոր ընկերություններում Մեդիամաքս-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ին 8 ապահովագրական ընկերություններ ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 710 ահազանգ ՃՏՊ վերաբերյալ:
Ապահովագրական պոլիսների արժեքը առնվազն 30%-ով կավելանա
Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարել է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ ) ոլորտում հայ վարորդների իրավական գրագիտության բարձրացմանն ուղղված տեղեկատվական լայն աշխատանք ծավալելու անհրաժեշտության մասին:
Առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է գործարկել պարտադիր ապահովագրման ինստիտուտը, ուրբաթ հայտարարեց խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծի համաձայն՝ պայմանագրով ամրագրվող պարտադիր ապահովագրում է ներմուծվում, առանց որի ավտոփոխադրամիջոց վարելը հանրապետության տարածքում կարգելվի»,- ասաց Մինասյանը: Պատգամավորի խոսքերով՝ օրինագիծը լիովին սոցիալական ուղղվածություն ունի և տուժածների իրավունքները [...]


տեղադրված
Tags: