տեգեր ‘Վահան Ավետիսյան’

Արտահերթ ժողով

Ապրիլի 15-ին` ժամը 10.00-ին, Կենտրոնական բանկի շենքում տեղի ունեցավ Բյուրոյի անդամների արտահերթ ընդանուր ժողով: Արտահերթ ժողովի ընթացքում քննարկվեցին և համապատասխան լուծումներ ստացան հետևյալ օրակարգային հարցերը. •«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, •Երաշխավորման ֆոնդի կանոններում լրացումների և փոփոխությունների կատարումը, •«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 2010 թվականի տարեկան անկախ աուդիտն իրականացնող անձի հաստատումը:

Այսօր ԱՊՊԱ, վաղը` կամավոր ապահովագրատեսակներ

Հարցազրույց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը` ԱՊՊԱ-ն, մեծ շահույթ չի ակնկալում. ապահովագրավճարների երեք քառորդն ուղղվելու է պատահարներից տուժածների կրած վնասների հատուցմանը: Շահութաբերության մակարդակը նախատեսվում է ցածր` 2-5%: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ եթե 1,5-2   տարվա վիճակագրությամբ պարզվի, որ ԱՊՊԱ համակարգում [...]

ԱՊՊԱ-ն չի խանգարի մեքենաների առուվաճառքին

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրերի ձեռքբերման գործընթացը Հայաստանում դեռեւս դանդաղ է ընթանում` վարորդների շրջանում նկատվող թերահավատության, երբեմն էլ գործընթացի մեխանիզմների մասին ոչ լիարժեք պատկերացման պատճառով: Այս մասին ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը` «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնելով խնդիրը: -Պարոն Ավետիսյան, ի՞նչ փոփոխություններ է մտցրել ԱՊՊԱ պայմանագրերի ձեռքբերման գործընթացը ավտոտրանսպորտային [...]

Գութանները դեռ չեն ապահովագրել

Կառավարությունը չի շտապում, իսկ ԿԲ-ն արդեն ապահովագրել է ինքնաշարժերը Հոկտեմբերի 18-ից փաստացի ներդրվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության  (ԱՊՊԱ) ինստիտուտը, որը պետք է լիարժեք գործի 2011-ից, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված 430 հազ. ավտոմեքենաները պետք  է ապահովագրված լինեն: