տեգեր ‘Տիգրան Սարգսյան’

Ապահովագրության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում աննպատակահարմար է. վարչապետ

Ապահովագրության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում աննպատակահարմար է, նախօրեին երևանյան և մարզային մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Կարծում եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրումն աննպատակահարմար է, և այս խնդիրն ուսումնասիրող փորձագետները, ինչպես նաև միջազգային փորձը խորհուրդ չեն տալիս գնալ այդ ուղով»,- ասաց Սարգսյանը։

ՀՀ նախագահի և վարչապետի ավտոմեքենաներն ապահովագրված են գործող օրենսդրության համաձայն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի համար ձևակերպվել է Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագիր: Այս մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին է հայտնել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է, որ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան նույնպես ապահովագրվել է գործող օրենսդրության համաձայն:

Հայաստանի քաղաքացիները կկարողանան ԱՊՊԱ ձևակերպել մի քանի ամսվա համար

Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստացել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն կատարել ոչ թե տարվա կտրվածքով, այլ տրանսպորտային միջոցի շահագործման ժամկետով: Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, հաշվի առնելով այն, որ մի շարք ավտոսեփականատերեր օգտագործում են իրենց տրանսպորտային միջոցները տարվա մեջ միայն մի քանի ամիս, որոշում է ընդունվել նրանց համար դյուրացնել ապահովագրության պայմանները: Կառավարության [...]

Հանձնարարվել է գտնել օրենսդրական ճեղքեր

Վարչապետն առաջարկում է, որ ոստիկանությունը հատուկ կարգեր սահմանի ԱՊՊԱ-ի հարցում հեշտացված ծառայություն մատուցելու համար։ Կառավարությունն ամեն կերպ փորձում է աշխուժացնել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության  (ԱՊՊԱ) գործընթացը հատկապես գյուղական բնակավայրերում: