ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը ներկայումս կազմում է շուրջ 20%, այսօր տեղեկացրել է ապահովագրական ընկերության պատասխանատու Հայկ Զայիմցյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ այդ ցուցանիշն ի սկզբանե նպատակային էր ընկերության համար, կարծիք հայտնելով, որ ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը չի փոխվի նաեւ այն բանից հետո, երբ Հայաստանում ապահովագրական պայմանագրեր ձեռք բերեն ավտոմեքենաների բոլոր սեփականատերերը:
տեգեր ‘Ingo Armenia’
ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%
հեղինակ Reckon on January 20th, 2011
«ԻՆԳՈ-Արմենիա»-ն կկրկնապատկի կանոնադրական կապիտալը
հեղինակ Reckon on December 8th, 2010
«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը կավելացնի իր կանոնադրական կապիտալը 200 մլն դրամով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունում, կապիտալիզացիան կանցկացվի բաժնետերերի ուղղակի ներդրումների եղանակով, որի արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 950 մլն դրամ:
«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ 149 պայմանագիր է ստորագրել
հեղինակ Reckon on October 19th, 2010
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկուշաբթի օրվանից անցել է ԱՊՊԱ-ի պայմանագրերի վաճառքի և արդեն 149 պայմանագիր է ստորագրել, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։


տեղադրված
Tags: